ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • Երեք գոլ, և կամային հաղթանակ

    Երեք գոլ, և կամային հաղթանակ

    28.05.2012| 01:07
    «Եվրո-2012»-ին նախապատրաստվող ֆուտբոլային գրանդներից հաղթանակ տարավ նաև Ֆրանսիայի ընտրանին, որի մրցակիցն ընկերական խաղում Իսլանդիայի ընտրանին էր: Առաջին խաղակեսից հետո պարտվելով 0:2 հաշվով` ֆրանսիացիները կարողացան հաղթանակի նժարն ի վերջո իրենց կողմը բեկել ու հաղթել 3:2 հաշվով:
  • «Միկան» դիրքերը չի զիջում

    «Միկան» դիրքերը չի զիջում

    27.05.2012| 13:46
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության տասներորդ տուրում երեկ Դիլիջանի «Իմպուլսը», հյուրընկալելով «Փյունիկին», 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել: Այսօր կայացած խաղերում «Արարատն» Աբովյանում նույն հաշվով պարտվել է «Միկային»: «Բանանց»-«Գանձասար» խաղում առավելության են հասել կապանցիները (0:1):
  • Իսպանիա. կազմը հայտնի է

    Իսպանիա. կազմը հայտնի է

    27.05.2012| 13:39
    Կիրակի օրը Վինսենտե դել Բոսկեն հրապարակեց «Եվրո-2012» մեկնող Իսպանիայի ֆուտբոլի ընտրանու կազմը: Ազգայինում ամենաշատ ներկայացվածները «Բարսելոն» և Մադրիդի «Ռեալ» ակումբներն են` յոթ և հինգ ֆուտբոլիստներով:
  • Ընկերականները՝ գրանդների մասնակցությամբ

    Ընկերականները՝ գրանդների մասնակցությամբ

    27.05.2012| 03:04
    Հունիսի 8-ին մեկնարկելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ անցկացված ընկերական խաղերում աշխարհամասի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին 2:0 հաշվով գերազանցել է Սերբիայի հավաքականին: Իսպանացիների կազմում չեն եղել նախօրեին երկրի գավաթը նվաճած ,Բարսելոնիե ֆուտբոլիստները, որոնց կեսը հանգուցային դերակատարում ունի ազգային հավաքականում:
  • Դարձյալ ոչ-ոքի

    Դարձյալ ոչ-ոքի

    26.05.2012| 12:54
    Շախմատի աշխարհի թագի համար մրցապայքարի տասնմեկերորդ տուրը քսանչորսերորդ քայլում ավարտվել է ոչ-ոքի: Մասնագետների կարծիքով՝ իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը ձեռքից բաց է թողել հաղթելու հնարավորությունը, ինչում քիչ դեր չի խաղացել ժամանակի սղությունը:
  • Պատվով փակված դուռ

    Պատվով փակված դուռ

    26.05.2012| 03:04
    Արքայական գավաթի խաղարկումով ավարտվեց Իսպանիայի 2011-2012թթ. ֆուտբոլային մրցաշրջանը: Հրաշք չեղավ: Բիլբաոյի «Աթլետիկը» չկարողացավ հաղթել «Բարսելոնին»: Ասենք` «Բարսելոնն» էլ չէր կարող դա թույլ տալ:
  • Ռուսաստան-Ուրուգվայ` 1:1

    Ռուսաստան-Ուրուգվայ` 1:1

    26.05.2012| 01:22
    «Եվրո-2012»-ին ընդառաջ Ռուսաստանի ընտրանին Ուրուգվայի հետ ընկերական խաղը սեփական հարկի տակ ավարտեց ոչ-ոքի: Գոլերի հեղինակ են դարձել Սուարեսն ու Կերժակովը: Հաշվի առնելով ուրուգվայցիների անհամեմատ բարձր կարգը (նրանք աշխարհի վերջին առաջնության երրորդ մրցանակակիրներն են)` սա ռուս ֆուտբոլիստների անառարկելի հաջողությունն էր:
  • Այս եվրոպականն էլ մերը չէր

    Այս եվրոպականն էլ մերը չէր

    26.05.2012| 01:20
    Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում մայիսի 25-ին Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականի երկրորդ հանդիպումը Բելգիայի ընտրանու հետ էր: Խաղավարտին մոտ մեր տղաները կարողացել են պատասխան գոլի հեղինակ դառնալ (Հովհաննես Հովհաննիսյան) ու հանդիպումն ավարտել ոչ-ոքի:
  • Պաշտպանում է պետության պատիվը սեփական միջոցներով

    Պաշտպանում է պետության պատիվը սեփական միջոցներով

    25.05.2012| 23:59
    Բռնցքամարտի աշխարհի 2010 թվականի առաջնությունում «Ոսկե ձեռնոց» նվաճած(56 կգ քաշային կարգ) Գառնիկ Հարությունյանը, 2012 թվականի մայիսի 19 -ին Լիտվայի Կլայպեդա քաղաքում կայացած բռնցքամարտի միջազգային առաջնությունում տիրանալով առաջին մրցանակային տեղին, ևս մեկ անգամ փառքով բարձրացրեց հայկական Եռագույնը՝ արժանանակով առաջնության լավագույն մարզիկի կոչմանը:
  • Կրկին հավասարություն է

    Կրկին հավասարություն է

    25.05.2012| 00:44
    Յոթերորդ և ութերորդ տուրերում մեկական «փոխխոցումներից» հետո շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցապայքարի իններորդ տուրում գրանցվեց ոչ-ոքի: Պարտիան շարունակվել է մինչև քառասունիններորդ քայլը: Հատկանշական է, որ մրցախաղում աշխարհի չեմպիոնն առաջին անգամ ապավինեց Նիմցովիչի պաշտպանությանը. սլավոնական պաշպանությունից հրաժարվելու պատճառը յոթերորդ տուրում հավակնորդից կրած պարտությունն էր: